Համակարգային հիվանդություններ
Հաճախ տրվող հարցեր ռևմատոլոգին. izmirlianmedicalcenter.com
1. Ի՞նչ հիվանդություններ է բուժում ռևմատոլոգը:
Դրանք բավականին մեծ խումբ կազմող հիվանդություններ են, որոնք ուղեկցվում են հենաշարժական ապարատի և շարակցական հյուսվածքի ախտահարումներով:
2. Ի՞նչ ասել է շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ:
Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններն աուտոիմուն հիվանդություններ են, որոնց ժամանակ նորմալ շարակցական հյուսվածքը վերածվում է ֆիբրոզ հյուսվածքի՝ քայքայելով կոլագեն թելերը: Դրանք հիմնականում լինում են համակարգային և ընթանում են ներքին օրգանների ախտահարումով:
3. Ի՞նչ ասել է աուտոիմուն հիվանդություններ:
Դրանք հիվանդություններ են, որոնց ժամանակ ընկճվում է օրգանիզմի իմունային համակարգը, երբ օրգանիզմը սեփական հյուսվածքը ճանաչում է որպես օտար: Շատ հաճախ այդ գործընթացը նույնպես համարում են համակարգային, որովհետև ախտահարվում է ամբողջ օրգանիզմը: Կան ռիսկի գործոններ, որոնք նպաստում են իմուն համակարգի ընկճմանը: Արդյունքում սինթեզվում են սպեցիֆիկ հակամարմիններ, որոնց ազդեցությամբ զարգանում են ոչ սպեցիֆիկ բորբոքային աուտոիմուն հիվանդություններ: Դրանք հիմնականում քրոնիկական են` ռեցիդիվող ընթացքով:
4. Ի՞նչ խնդիրների, ախտանիշների դեպքում դիմել ռևմատոլոգին:
Ռևմատոլոգին պետք է դիմել, երբ պացիենտն ունի համակարգային ախտահարման արդյունքում հենաշարժական համակարգի հետ կապված որևէ խնդիր՝ հոդացավեր, մկանային ցավեր, ջլերի, կապանների ախտահարում, դրան զուգահեռ՝ ներքին օրգանների ախտահարում, մաշկի ցանավորում, քաշի անկում, ախորժակի նվազում, մազաթափություն և այլն:
5. Ինչի՞ վրա է ուշադրություն դարձնում ռևմատոլոգը, ի՞նչ է ստուգում:
Հիվանդի զննման ընթացքում ռևմատոլոգը նախ պացիենտին զննում է արտաքնապես՝ ակտի՞վ է, գերակտի՞վ է, թե՞՝ պասսիվ, հետևում է կեցվածքին, քայլվածքին: Շատ կարևոր դեր ունեն անամնեստիկ տվյալները. ունի՞ արդյոք պացիենտն ընդհանուր թուլություն, դողերոցք, քաշի, ախորժակի անկում, մազաթափություն, ճնշման տատանումներ, շարժումների սահմանափակում, քնի խանգարում, առատ քրտնարտադրություն, ներքին օրգանների ախտահարումների ախտանշաններ: Եթե պացիենտը նշում է ամենահանդիպող գանգատներից մեկը՝ հոդացավերը, ուշադրություն է դարձվում, թե արդյո՞ք դա խոշոր կամ մանր հոդերում է, սիմետրի՞կ ախտահարում է, զննում է, թե նշված հոդի կամ հոդերի շրջանում առկա՞ են այտուցվածություն կամ կարմրություն, ցավերի բնույթն ինչպիսի՞ն է՝ սո՞ւր, թե` բութ, մշտակա՞ն, թե` ընդհատվող, գիշերայի՞ն, թե` առավոտյան, կա՞, արդյոք, շարժումների սահմանափակում: Այս հետազոտության արդյունքում հիվանդությունն ախտորոշվում է ըստ բնորոշ հավաքագրված համախտանիշի:
6. Որո՞նք են ռևմատոլոգիական հիվանդությունների ռիսկի գործոնները:
Ռիսկի գործոնները բազմաթիվ են. սթրեսը, ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, որոշ դեղորայքային ազդեցություններ, ինֆեկցիոն գործոնը (մանրէների ազդեցությամբ հետագայում ռևմատիկ հիվանդությունների առաջացումը), հորմոնային ֆոնի փոփոխությունը (կարող է լինել հղիության ընթացքում կամ դաշտանադադարից հետո), քրոնիկ բորբոքման օջախները, սառեցումը և այլն:
7. Մագնիսական փոթորիկները որևէ կերպ ազդո՞ւմ են ռևմատոլոգիական հիվանդությունների ընթացքի վրա:
Գիտական հետազոտություններ և ապացույցներ չկան այն մասին, բայց կա կարծիք, որ եթե արդեն առկա է հիվանդությունը և այն ուղեկցվում է սրտանոթային ու երիկամային ախտահարումներով, ապա այդ օրերին կարող են լինել և՛ ճնշման, և՛ պուլսի տատանումներ, և՛ ռիթմի փոփոխություններ, նաև` գլխացավ, գլխապտույտներ: Եղանակային փոփոխությունները նույնպես կարող են ազդեցություն ունենալ: Ամենախոցելի սեզոններն աշունը և գարունն են, երբ կա հիվանդությունների սրացման, կրկնման (ռեցիդիվման) մեծ վտանգ: Որոշ մարդկանց մոտ նաև նկատվում է գերզգայնություն եղանակային փոփոխությունների, արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ: Ընդ որում, զգայուն կարող են լինել և՛ հիվանդները, և՛ առողջ մարդիկ, ովքեր կարծես թե զգում են դեռ չսկսված անձրևի մոտեցումը, վատ են զգում ամպոտ, անարև եղանակին, և եղանակը լավանալուն զուգահետ այդ անհարմարավետ զգացողությունն անցնում է:
8. Ո՞ր ախտանիշներն են հուշում ռևմատոլոգիական հիվանդությունների մասին:
Հիմնական ախտանիշները հոդաբորբերը և հոդացավերն են, կարող են լինել նաև մկանային ցավեր, ջլերի, կապանների, ոսկրային ցավեր:
9. Ռևմատոլոգիական հիվանդությունների ի՞նչ տեսակներ կան
Ինչպես այլ օրգան-համակարգերի հիվանդությունները, սրանք ևս ունեն իրենց բնորոշ դասակարգումը: Տարբերում ենք ռևմատիկ տենդը, համակարգային շարակցական հյուսվածքի բազմաթիվ հիվանդությունները՝ ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, Շեգրենի հիվանդություն, դերմատոմիոզիտներ, խառը տիպի հիվանդություններ և այլն: Այլ խումբ են համակարգային վասկուլիտները: Մեծ խումբ են կազմում սերոնեգատիվ սպոնդիլոարթրիտները, արթրոպաթիաներով ուղեկցվող մետաբոլիկ խնդիրներն իրենց ենթատեսակներով, ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ հանդիպող ռեակտիվ արթրիտները, ժառանգական, էնդոկրին, ուռուցքային հիվանդությունների ժամանակ` հոդային խնդիրները, որոնց թվում են արյան հիվանդությունները: Վերոնշյալ բոլոր խնդիրների ժամանակ կարող են լինել հոդացավեր, հենաշարժական համակարգի, շարակցական հյուսվածքի տարբեր ախտահարումներ:
10. Ի՞նչ անհրաժեշտ և լրացուցիչ հետազոտություններ է նշանակում ռևմատոլոգը:
Քանի որ ռևմատիկ հիվանդությունները հիմնականում ընթանում են համակարգային ախտահարմամբ, հետազոտությունները պետք է լինեն ծավալուն, որոնք ներառում են արյան, մեզի ընդհանուր հետազոտությունները, կենսաքիմիական հետազոտությունները, կան նաև շատ սպեցիֆիկ ռևմատիկ փորձեր, որոնք համարվում են ախտորոշիչ մարկերներ տվյալ հիվանդության համար: Լաբորատոր հետազոտություններից զատ, մեծ նշանակություն ունեն նաև գործիքային հետազոտությունները՝ ռենտգեն, ուլտրաձայնային, ՄՌՏ և ՀՏ հետազոտությունները:
11. Ռևմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակակից ի՞նչ մեթոդներ կան
Այսօր ամբողջ աշխարհում և հատկապես դեղ արտադրող երկրներում ֆարմինդուստրիան այնքան է զարգացած և շարունակում է զարգանալ, որ կան շատ արդյունավետ դեղեր` 21-րդ դարի ինովացիոն դեղորայք: Դրանք կենսակտիվ նյութեր են, մոտեցված են մարդու սեփական հակամարմիններին (սպիտակուցներին)` իմունոգլոբուլիններին: Դեղորայքային սպիտակուցային պատրաստուկներն օրգանիզմում փորձում են չեզոքացնել ախտաբանական հակամարմինները, որոնք սինթեզվում է հիվանդության ընթացքում: Այս բուժումն ունի նաև ախտաբանական նշանակություն, որովհետև ընկճում է նոր հակամարմինների սինթեզը: Պատրաստուկը հաշվարկվում է կիլոգրամ քաշին համապատասխան դոզայով: Արդյունավետությունը մեծ է, բայց հարյուր տոկոսանոց չէ, բայց, կարևորը, կարող են ապահովել կլինիկական ռեմիսիա (երբ հիվանդը չունի որևէ գանգատ և լաբորատոր հետազոտությունների ցուցանիշները նորմայի սահմաններում են): Ցավոք, այս պատրաստուկները շատ թանկ են և, ուրեմն` դժվարամատչելի: Ոչ մի ապահովագրական կազմակերպություն հիվանդին չի ապահովվում նման դեղորայքով: Ձեռք բերելն արդեն անհատական խնդիր է: Դրանցից մի քանիսը գրանցված են Հայաստանում և հնարավոր է ձեռք բերել:
12. Ովքե՞ր հատկապես ուշադրություն ցուցաբերեն առողջության հանդեպ` չդառնալու ռևմատոլոգի պացիենտը:
Այն մարդիկ, ովքեր զերծ չեն ռիսկային գործոններից: Կարևոր է ապրելակերպի փոփոխությունը՝ առողջ սնունդը (բանջարեղեն, մրգեր` հատկապես իմուն համակարգն ակտիվացնող ցիտրուսայինը, կալցիումով, միկրոէլեմենտներով հարուստ կաթնամթերք, միսը ցանկալի է փոխարինել ձկնեղենով` որպես ձկան յուղի աղբյուր: Շատ օգտակար է ակտիվ ֆիզիկական կյանք վարելը:
13. Ի՞նչ սննդակարգ ընդունել ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ:
Հոդատապի ժամանակ խորհուրդ է տրվում հատուկ սննդակարգ, երբ արյան մեջ բարձր է միզաթթվի քանակը: Պետք է բացառել սննդի այն տեսակները (միս, լոբազգիներ), որոնք բերում են միզաթթվի սինթեզի:
14. Ինչպե՞ս կանխարգելել ռևմատոլոգիական հիվանդությունները:
Հատուկ սպեցիֆիկ կանխարգելում չկա: Կանխարգելմանը կարող են նպաստել սննդակարգը, ակտիվ կյանքը (մարզումներ, լող, յոգա):
Կարդացեք նաև
Աուտոիմուն հիվանդությունները իմունային համակարգի գործունեության խանգարման հետևանք են: Ախտաբանության հիմքում իմունիտետի չափազանց մեծ ակտիվությունն է, որը օրգանիզմի բջիջներն ընդունում է որպես օտար...
Ի՞նչ է համակարգային հիվանդությունը:
Համակարգային հիվանդությունների շարքին են դասվում այն ախտահարումները, երբ ախտաբանական գործընթացը կարող է...
Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...
Եթե մարդն առավոտյան արթնանում է բռնված մկաններով, դժվարանում է շարժվել մեկ ժամից ավելի, և այդ նշանները պարբերաբար կրկնվում են, սա վկայում է առավոտյան մկանային կարկամածության մասին, որը ռևմատոլոգիական հիվանդությունների...
Արթրիտը հոդի բորբոքումն է, օստեոարթրոզը` հոդի մաշվածությունը: Արթրիտների ժամանակ կա այտուցվածություն, տեղային ջերմության բարձրացում, հիպերէմիա, շարժումների սահմանափակում, շոշափելիս ցավ...
Ի՞նչ հիվանդություն է ռևմատոիդ արթրիտը:
Ռևմատոիդ արթրիտը աուտոիմուն ռևմատիկ հիվանդություն է, որը դրսևորվում է սիմետրիկ էրոզիվ արթրիտով...
Պոդագրան համակարգային տոֆուսային հիվանդություն է, որն ուղեկցվում է հոդերում և հարհոդային հյուսվածքներում նատրիումի մոնոուրատի բյուրեղների կուտակումով` առաջացնելով տեղային բորբոքում...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Ի՞նչ է պսորիազը:
Պսորիազը մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկային ծածկույթի ցանավորմամբ և թեփոտմամբ...
«Արմենիա» ԲԿ բժիշկ-ռեւմատոլոգ Գոհար Հակոբյանը ռեւմատոլոգիական հիվանդությունների մասին իր մասնագիտական խորհուրդներն է ներկայացնում: Բժշկուհու խոսքին անհրաժեշտ է հետեւեն ո՛չ միայն հիվանդները, այլ նաեւ մարդիկ, ովքեր չեն բախվել խնդրին...
Ժամակակից կյանքում տարածված ռեւմատոլոգիական հիվանդությունները բազմապատճառային են: Ինչպե՞ս խուսափել հիվանդությունից եւ որո՞նք են խնդրի առաջացման պատճառները. այս հարցերին պատասխանում է «Արմենիա»...
Ռևմատոիդ արթրիտը շարակցական հյուսվածքի բորբոքային հիվանդություն է: Այն դրսևորվում է հոդերի պրոգրեսիվող քրոնիկական ախտահարումով: Աստիճանաբար քայքայվում են հոդի բոլոր տարրերը, և զարգանում են կոնտրակտուրաներ...
Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը տարածված է միջերկրածովյան...
Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է, բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն